Կառավարությունը Արծվաշեն համայնքից բռնի տեղահանվածներին միանվագ դրամական օժանդակություն է տրամադրում:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության 2012-ի փետրվարի 9-ի որոշմամբ 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ՀՀ բնակավայրերում հաշվառված ու փաստացի բնակություն հաստատած, միանվանգ դրամական օժանդակություն ստանալու հավակնող ընտանիքների անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ներկայացման ժամկետ է սահմանվել 2012 թվականի ապրիլի 1-ը:




























