Visa-ի ու Master Card-ի համակարգերի վրա ստեղծվում է նաեւ քվազի-փողերի համակարգը, ինչպիսին հանդիսանում է PayPal վճարումների համակարգը (ըստ Արժույթի Միջազգային հիմնադրամի բնորոշման` քվազի-փողը անկանխիկ տեսքով դրամական միջոցներն են, որոնք գտնվում են առեւտրային բանկերի ընթացիկ հաշիվներում, եւ համարվում են ամենաիրացվելի ֆինանսական ակտիվը,-խմբ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, պատասխանելով Հայաստանում PayPal-ի ներդրման վերաբերյալ հարցին, ասաց, որ խնդիր կա Հայաստան ներգրավել նմանատիպ համակարգերի: «Բայց իրենք առաջին հերթին առաջնոդվում են անվտանգության նկատառումներով, 3 D secure համակարգ եւ այլն:

Այսօր Հայաստանի քաղաքացին, ունենալով քարտ, կարող է PayPal-ում գրանցվել, ստեղծել քվազի-փողն ու առեւտուր իրականացնել, սակայն PayPal համակարգով հնարավոր չէ, որ մեր առեւտրականը հաշիվ ունենա»,- ասաց Վ. Դանիելյանը: Նրա կարծիքով` PayPal վճարումների համակարգի զարգացումը Հայաստանում ավելի շուտ «երկրորդ սերնդի» աշխատանք է, որ պետք է իրականացնել էլեկտրոնային առեւտրի ենթակառուցվածքները ստեղծելուց եւ խոչընդոտները վերացնելուց հետո:

«Պետք է ունենալ պրոցեսինգային լավ կենտրոն, բանկեր, որ ունեն համապատասխան լիցենզիաներն ու կահավորված են անվտանգության համակարգերով, որից հետո կարողանաս բանակցել PayPal –ի նման համակարգերի հետ»,- ավելացրեց Վ. Դանիելյանը:

Նշենք, որ միջազգային վճարումների PayPal համակարգը ներկայում գործում է մոտ 190 երկրում: PayPal-ը առավել հարմար է eBay.com-ի հետ առեւտուր անելու համար, ինչից օգտվում են բազմաթիվ հայաստանցիներ: