Թերթը գրում է, որ երբ 25-ամյա աղջիկը կապվում է 70 տարեկան մարդու հետ, հասարակությունը նրան հերոնտոֆիլ  (տարեցների հանդեպ սեռական հակումներ ունեցող) չի ասում, իսկ երբ 25-ամյա տղան սեռական հարաբերություն է ունենում 70 տարեկան կնոջ հետ, միանգամից նրան պիտակավորում են:

«Իրավաբան Դավիթ Թումասյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշում է, որ հասարակությունում կան կարծրատիպեր, թե հերոնտոֆիլները տղամարդիկ են. «Կան նաեւ պեդոֆիլ կանայք, ովքեր սեռական ոտնձգություններ են կատարում տղա երեխաների նկատմամբ: Հայաստանում ունեցել ենք դեպք, երբ կինը հարեւանի երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար Քր. օրենսգրքի 139-րդ հոդվածով դատապարտվել է»,- գրում է «Երկիր»-ը: