53-ամյա փոփ-աստղ Մադոննան ամուսնության առաջարկ է ստացել իր սիրելի 24-ամյա Բրահիմ Զաիբաթից: Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, Նյու Յորքի կաբալիստիկայի (հրեական միջնադարյան կրոնա-միստիկական ուսմունք) կենտրոնում, որտեղ Մադոննան եւ Բրահիմն այցելում են ամեն շաբաթ:
Երգչուհին, սակայն, չի շտապում պատասխանել իր սիրեցյալին, որի պատճառը, թերեւս, այն է, որ ցավագին է եղել իր բաժանումը նախկին ամուսնուց` Գայ Ռիչիից: Ամուսնալուծությունից հետո Մադոննան հայտարարել էր. «Ավելի լավ է գնացքի տակ ընկնել, քան` նորից ամուսնանալ»:
Բացի այդ, նրա առաջին ամուսնությունը հոլիվուդյան դերասան Շոն Փենի հետ նույնպես հաջող վախճան չի ունեցել: Բայց Բրահիմ Զաիբաթը կարծում է, որ կարող է իր սիրելիին երջանիկ դարձնել, գրում է «Նովոլիտիկան»:
Դեռ հունվարին Մադոննան իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ պատրաստ է երրորդ անգամ փորձել բախտն ու ամուսնանալ:
«Յուրաքանչյուր աղջիկ երազում է, որ իր ոտքերի տակ ծնկի արքայազնը` ասպետական փայլփլուն զենք ու զրահով»,-ասել էր նա:
Մադոննայի ընկերները ակնհայտորեն ուրախ չեն դեպքերի նման զարգացումից: Նրանք պարզապես վստահ չեն, որ Մադոննային ընդհանրապես պետք է ամուսնանալ:
Միաժամանակ Զիաբաթն իր հայտնի ընկերուհուն ծանոթացրել է մոր հետ, ով բնակվում է Ֆրանսիայում եւ մահմեդական է: Հատկանշական է, որ Մադոննան 8 տարով մեծ է իր ապագա սկեսուրից:




























