«Նորվեգացի դիպուկահար» Անդերս Բրյեվիկին մարտի 7-ին պաշտոնապես մեղադրել են ահաբեկչության եւ կանխամտածված սպանության մեջ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նորվեգիայի դատախազ Սվեյն Հոլդենը:

Բրեյվիկին մեղադրում են ահաբեկչության իրականացման մեջ, որը հանգեցրել է մարդկային կորուստների: Այսօր առավոտյան մեղադրանքը հայտնել են նաեւ Բրյեվիկին: Նրա իրավաբանի խոսքով, Բրեյվիկը դա հանգիստ է ընդունել:

Նախնական մեղարանքներով, Բրեյվիկին սպառնում է 21 տարվա ազատազրկում: Եթե դատարանը նրան անմեղսունակ ճանաչի, ահաբեկչին կուղարկեն հոգեբուժարան` բուժման, հաղորդում է «Պալիտ.ռու»-ն: