Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդն է մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը:  Նրա կարողությունը գնահատվում է 69 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 61 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդ տեղում է ամերիկացի Ուորեն Բաֆեթը, որի կարողությունը գնհատավում է 44 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում Հին աշխարհի ներկայացուցիչ, Moet Hennessy - Louis Vuitton-ի ղեկավար, ֆրանսիացի Բերնար Առնոն է, ում կարողությունը գնահատվել է 41 մլրդ դոլար:

Բաց հասարակության ինստիտուտի հիմնադիր Ջորջ Սորոսը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը իր 20 մրդ դոլարով:

Google-ի հիմնադիրներից մեկը` ծագումով ռուսաստանցի ամերիկացի գործարար Սերգեյ Բրինը, ամսագրի գնահատմամբ, զբաղեցնում է 24-րդ տեղը  (18,7 մլրդ դոլար):

Ամենահեղինակավոր սոցիալական ցանցի` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զբաղեցնում է 35-րդ տեղը (17,5 մլրդ դոլար):

Հիշեցնենք, որ օրերս նմանատիպ ցուցակ էր հրապարակել Bloomberg գործակալությունը, որը հիմնականում համընկնում է Forbes-ի ցուցակին: