Ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը` Բոբի Քրիստինա Բրաունը դարձել է մոր ունեցվածքի միակ ժառանգորդը:

Ինչպես հաղորդում է Radaronline պորտալը, հրապարակվել է Հյուսթոնի կտակը, որը նա կազմել էր դեռ 1993 թվականի փետրվարի 3-ին` դստեր ծնվելուց մոտ մեկ ամիս առաջ:

Մորից Բոբի Քրիստինան որպես ժառանգություն կստանա Հյուսթոնի ավտոմեքենաները, անշարժ գույգը, հագուստներն ու զարդերը:

Ֆինանսական միջոցները աղջիկը կստանա, երբ դառնա 21 տարեկան, հիմա նա 19 տարեկան է, գրում է «Դելովոյ Պետերբուրգը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աշխարհահռչակ երգչուհու կարողությունը գնահատվում է ավելի քան 1,5 մլրդ դոլար:

Ժառանգության ահռելի թիվը հաշվում է ոչ միայն անշարժ գույքն ու համերգներից ստացած գումարները, այլեւ սկավառակների վաճառքից առաջացած եկամուտները:

Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը մտավախություն ունի, որ նրա դուստրը` Բոբբի Քրիստինա Բրաունը կվատնի մորից մնացած ահռելի ժառանգությունը` այն պարզապես թմրանյութերի եւ ալկոհոլի վրա ծախսելով: Փոփ երգչուհու հարազատները փորձեր են ձեռնարկում սահմանափակելու 19-ամյա աղջնակի մատչումը գումարներին, քանի որ կարծում են, որ դրանք միայն տհաճություն կպարգեւեն նրան, աղետ կդառնան դեռահասի համար:

Ամուսնական պայմանագրի համաձայն, երգչուհու նախկին ամուսինը ոչ մի սենթ չի ստանալու: