Ալեքսանդր Պորոխովշչիկովի կինը կախվել է իր բնակարանում` թողնելով գրություն, որում խնդրում է ոչ ոքի չմեղադրել իր մահվան մեջ: Ըստ մի քանի տվյալների` Իրինա Պորոխովշչիկովան կախվել է այն բանից հետո, երբ բժիշկները նրան հայտնել են ամուսնու վիճակի վատացման մասին: Նա ընդամենը 42 տարեկան էր:
Դերասանի կնոջը հայտնաբերել են ոստիկանները, որոնց կանչել էր նրա ընկերուհի Օլգա Սիմոնովան: Նա հաղորդել է, որ ոստիկանություն է դիմել այն բանից հետո, երբ իրեն զանգել է Պորոխովշչիկովան եւ ասել, որ ուզում է ինքնասպան լինել:
Հայտնի դերասանի կինը չի կարողացել թաքցնել անհանգստությունը Ալեքսանդր Շալվովիչի մասին եւ կայքում գրել է այդ մասին: Մոտ մեկ շաբաթ առաջ նա էջ էր բացել Twitter-ում: Կինը փնտրել է նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց ընտանիքի ողբերգության նկատմամբ:
Առաջին անհանգիստ նոտաները հայտնվել են հետեւյալ հաղորդագրության մեջ. «Կյանքն ամենակարեւորը չէ, ինչ ունի մարդը: Ավելի կարեւոր են սերը, հավատը, ծառայությունը», գրում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ հայտնի դերասան 73-ամյա Ալեքսանդր Պորոխովշչիկովը գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում: Նրան պետք է դուրս գրեին հիվանդանոցից շաքարախտի հետեւանքով կրունկի հեռացման վիրահատությունից հետո, սակայն նա վատացել է:
Սկզբնապես բժիշկներն ախտորոշել էին կաթված, սակայն հետագայում այդ ախտորոշումը ժխտել են: Սակայն դերասանը չի կարողանում նորմալ խոսել եւ չի ճանաչում շրջապատողներին:



























