Հայ կենդանիներ վարժեցնող Տիգրան Հակոբյանը, որը Հայաստանը ներկայացնում էր մարտի 8-11-ին Իժեւսկում տեղի ունեցող Կրկեսային արվեստի 5-րդ միջազգային փառատոնին, բրոնզե մեդալի է արժանացել, հաղորդում է «Երկրամասը»` հղում անելով  Ruscircus.ru-ին:

Փառատոնի գլխավոր մրցանակի` «Ոսկե արջի» համար պայքարում էին 250 մասնակիցներ 20 երկրներից` Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, ԱՄՆ, Շվեդիա, Կանադա, Ֆրանսիա, Եգիպտոս, Շվեյցարիա, Ճապոնիա, Վիետնամ, Մեծ Բրիտանիա եւ Քենիա: Փառատոնը բաղկացած է եղել 2 մրցութային ծրագրից եւ գալա-ներկայացումից:

Ոսկե մեդալակիրներ են դարձել «որովայնախոս» Վիլեր Նիկոլոդին (Շվեյցարիա), «Էլադա» ձիային ատրակցիոնը Ասքոլդ եւ Էդգարդ Զապաշնիների  եւ Բյաշիմ Աննաեւայի ջիգիթների մասնակցությամբ (Ռուսաստան),  Ալեքսեյ Սարաչի «Ռեկորդակիրները» (Ռուսաստան):