Գերմանիայի հայերը պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելի Գերմանիա՝ ստանալու Steiger Award մրցանակը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը գրավոր հայտարարություն է տարածել, թե անթույլատրելի է՝ ոչ մահմեդականների հանդեպ անհանդուժողականությամբ հայտնի Էրդողանին տալ հանդուժողականության մրցանակ։ «Մենք 97 տարի սպասում ենք, որ Թուրքիան կընդունի 1,5 մլն հայերի ցեղասպանությունը, սակայն Թուրքիային դեռ չի փոխել իր քաղաքականությունը»,-նշել է Օրդուխանյանը։
Թուրքիայի վարչապետին հանձնվելիք մրցանակի հետ կապված իր դժգոհությունն է հայտնել Գերմանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ֆելիքս Հալթը՝ շեշտելով, թե անհասկանալի է, թե ինչպես են Էրդողանին նման մրցանակ տալու, ով չի համապատասխանում մրցանակի չափորոշիչներին։
2005 թվականից հանդուրժողականության, հայրենասիրության, երաժշտության եւ մի շարք ոլորտներում աչքի ընկած անձանց հանձնվում են Steiger Award մրցանակներ։ Այս տարի մրցանակաշխությունը տեղի կունենա մարտի 17-ին Բոխում քաղաքում։



























