Forbes-ի վարկածով նորաձեւության աշխարհի ամենահարուստ մարդը ֆրանսիացի, LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն է, ով արդեն երկրորդ տարին է զբաղեցնում առաջատարի տեղը:
Նրա կապիտալը գնահատվում է 41 միլիարդ սթերլինգ, որի շնորհիվ նա դարձել է Եվրոպայի ամենահարուստ մարդը:
Հինգերորդ տեղը, 37,5 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է հայտնի Zara բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգան:
Յոթերորդ տեղը զբաղեցնում է H&M ղեկավար Ստեֆան Փերսոնը 26 միլիարդ դոլար կարողությամբ:
Forbes-ի ցուցակում են հայտնվել նաեւ Selfridges-ը, Ralph Lauren-ը, Chanel-ը, Giorgio Armani-ը, Philip & Christina Green-ը, գրում է Fashiontime-ը:




























