Ռուսաստանի ամենաառաջին տիկինը` Բորիս Ելցինը կին Նաինան տոնում է իր 80-ամյակը:
Նաինան երբեք հրապարակայնություն չի սիրել, նույնիսկ ամաչում էր «առաջին տիկին» տիտղոսից, միշտ փորձում էր մնալ ամուսնու ստվերում` ընդգծելով, որ ինքը, նախ եւ առաջ, կին է, մայր եւ տատիկ գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն շնորհավորել է նրան` հայտնելով իր հիացմունքը Նաինա Ելցինայի նվիրվածության առթիվ եւ ընդգծելով, որ նախկին առաջին տիկինը վայելում է ռուսաստանցիների խորը հարգանքը:
Իր 80-ամյա տարեդարձը նա նշում է ընտանիքի անդամների եւ հարազատների հետ: Նաինա Ելցինան ունի երկու աղջին, վեց թոռ եւ հինգ ծոռ:



























