Ռուսական լրատվամիջոցները շարունակում են բացահայտել Պորոխովշչիկովների ընտանեկան գաղտնիքները: Այսպես, «Կոմսոմոլսկայա պրավդային» հաջողվել է պարզել, որ երիտասարդ աղջկա եւ հասուն տղամարդու սերը հորինված է եղել, եւ Իրինան իրականում ոչ թե 42, այլ համարյա 50 տարեկան էր:
Թերթն իր հարցի պատասխանն ստացել է Պուշկինի անվան թատրոնից, որտեղ սկսվել եւ զարգացել է Պորոխովշչիկովների սիրավեպը: Պատասխանից հետեւում է, որ Իրինան ծնվել է 1962թ.: Այսինքն, նա Ալեքսանդրի հետ ծանոթացել է ոչ թե 15 (իսկ որոշ տվյալներով ընդհանրապես 13), այլ 18-19 տարեկան հասակում:
Միաժամանակ, Իրինան հարցազրույցներից մեկում նշել էր, որ ծանոթանալիս ինքը 13 տարեկան է եղել:
«Այդ պատճառով ստիպված եղանք ծննդյան թիվը մեկ տարով ավելացնել, որպեսզի Սաշան խնդիրներ չունենա»... Ստացվում է, որ «հարսնացուի երիտասարդ տարիքի» վարկածը հորինել են Իրինան եւ Պորոխովշչիկովը:
Միաժամանակ, Պորոխովշչիկովների տնային աշխատողներ Մարինան եւ Եկատերինան պնդում են, որ Իրինան երկու անձնագիր է ունեցել: Նրանք ընտանեկան կյանքի նաեւ այլ մանրամասներ են բացահայտում` երեխա ունենալու ցանկության եւ փոխնակ մայր դառնալ առաջարկելու մասին:
«Իրան 42 տարեկան էր, ոչ թե 49, ինչպես շատերն են կարծում: Բանն այն է, որ Իրինան ավելացրել է տարիքը` Ալեքսանդր Շալվովիչին բանտից փրկելու համար, քանի որ նրանց ծանոթացելու ժամանակ Իրինան 13 տարեկան է եղել: Այժմ Պորոխովշչիկովը կատակում է. «Եթե ինձ այն ժամանակ «փակեին», ես երեւի հիմա նոր միայն կազատվեի»: Իրինան անգամ երկու անձնագիր է ունեցել. այստեղից էլ ծագել է խառնաշփոթը», - «Մոսկովսկի կոմսոմոլեցին» պատմել է Եկատերինան:
Տնային աշխատողներից մեկին` Եկատերինային, Պորոխովշչիկովն ընտրել է որպես ապագա երեխայի փոխնակ մայր: Նա կարծում էր, որ Իրինայի համար այդ տարիքում վտանգավոր կլինի ծննդաբերելը, իսկ Եկատերինան երիտասարդ է: Կինն այդ լուրն ասեղներով է ընդունել, անգամ վռնդել է սպասուհուն:
«Իրինան Ալեքսանդր Շալվովիչի հետ շատ ուժեղ վիճեց այդ կապակցությամբ: Բայց նրան հնարավոր չեղավ տարհամոզել: Նա ապրում էր այդ մտքով: Զառանցում էր երեխաների մասին: Ասում էր, որ հիվանդանոցից դուրս գրվելուն պես կզբաղվի երեխաների ծնվելու հարցով: Այդպես էլ ասում էր. «Թող ես 100 տարեկան լինեմ, միեւնույն է կանեմ դա: Միգուցե, եթե ես ու Իրինկան երեխաներ ունենայինք, նա ուրիշ կլիներ...»: Եվ հաճախ էր հիշում մի բախտագուշակի խոսքերը, որն ասել էր, որ նա երեխաներ կունենա 73 տարեկանում», - պատմել է Մարինան:


























