Հայտնի դերասանուհի եւ Հոլիվուդի ամենագեղեցիկ շիկահերներից մեկը` Շարլիզ Թերոնը անսպասելիորեն մայր է դարձել: Նա երեխա է որդեգրել: Այդ մասին հայտարարել է դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը: «Հիմա նա հպարտ է, որ դարձել է առողջ նորածնի` Ջեքսոն անունով տղայի մայրը»,- ասել է ներկայացուցիչը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թերոնը հայտնի է իր անձնական կյանքի շուրջ լռությամբ: 35-ամյա դերասանուհին ամուսնացած չէ, սեփական երեխաներ չունի, հաղորդում է Dni.ru-ն:
Երկու տարի առաջ նա բաժանվեց իր ընտրյալից` իռլանդացի դերասան Սթյուարթ Թաունսենդից 9 տարի տեւած հարաբերություններից հետո:




























