Sotheby`s աճուրդի տունը Էնդի Ուորհոլի հեղինակած Էլվիս Փրեսլիի դիմանկարը աճուրդի կդնի մայիսի 9 -ին: Լոտի գնահատված արժեքը 30-50 միլիոն դոլար է:

«Կրկնակի Էլվիս»  նկարը Ուորհոլը նկարել է 1963թ.` կուռք-երգչի փառքի գագաթնակետի շրջանում: Նկարում երաժիշտը պատկերված է ամբողջ հասակով` ատրճանակից կրակող քովբոյի կերպարով:

Բարձր կոնտրաստով պատկերն արված է արծաթե ֆոնի վրա, որ առանց այդ էլ հիշվող ստեղծագործությունը դարձնում է էլ ավելի ինքնատիպ:  Մյուս առանձնահատկությունը նրանումն է, որ Էլվիսի ուրվագիծը կրկնված է հիմնական պատկերի կողքին` թափանցիկ երանգներով: Արդյունքում ստեղծվում է պատկերի կրկնակիության էֆեկտ, այստեղից էլ` նկարի անվանումը, հայտնում է NEWSru.com-ը: