Մոսկվայի դատարանը հետաձգել է «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ, ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի 10-օրյա վարչական կալանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նրան նշանակել են հազար ռուբլու չափով տուգանք:
Մինչդեռ, Ուդալցովը մտադիր է բողոքարկել նաեւ այս որոշումը, քանի որ իրեն անմեղ է ճանաչում: Սակայն դատարանի տվյալ որոշումը նա որպես պատմական է գնահատել, հայտնում է BFM.RU-ն:
Հիշեցնենք, որ 10-օրյա կալանքը սահմանվել էր Պրեսնենսկյան շրջանի դատավորի կողմից մարտի 10-ին Նոր Արբատի հանրահավաքից հետո ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար: Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ-ում հաստատել են, որ Ուդալցովի գլխավորությամբ մի խումբ քաղաքացիներ փորձել են սադրանք գործել եւ չարտոնված երթ կազմակերպել: Այդ որոշումը հայտարարելուց հետո Ուդալցովը չոր հացադուլ է հայտարարել, իսկ նրա փաստաբանները բողոքարկել են որոշումը:




























