Տեղի է ունեցել դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի կնոջ` Իրինայի հրաժեշտի արարողությունը: Այն կազմակերպել էր դերասանի ընկեր Վալերի Կոմիսարովը: Հուղարկավորթյունը որոշել են նկարահանել, որպեսզի հետո ցույց տան դերասանին եւ մոնտաժեն ֆիլմի համար:

Իրինային հուղարկավորել են ծնողների կողքին:

Դերասանի կնոջը հրաժեշտ տալով` Վալերի Կոմիսարովն ասել է, որ «նրա կյանքը մեծ սիրո պատմություն է, իսկ մեծությանը միշտ ուղեկցում է ողբերգականությունը: Նրա սերն արժանի է էկրանավորման», -հայտարարել է նա:

ԿԿՀ-ի արարողակարգի դահլիճը լցրել են «Հավերժական սեր» երգի հնչյունները: Հենց որ լռել են վերջին ակորդները, այլ հայտնի ստեղծագործության բառեր են հնչել` «Սիրո արձագանքը»` «Սեր երկրային ֆիլմից»:

«Մենք որոշեցինք, որ այսօր այստեղ պետք է հնչեն միայն սիրո մասին լավագույն երգերը», - բացատրել է հայտնի դերասան Սերգեյ Շակուրովի դուստր Օլգան, որը վերջին օրերին գտնվել է Իրինայի կողքին:

Իրինա Պորոխովշչիկովան, որին ամուսինն անվանում էր ոչ այլ կերպ, քան  «բարակ ոտքերով իմ մեծ սիրտ», ինքնասպան է եղել մարտի լույս 10-ի գիշերը: Իրինան չէր ցանկանում ապրել առանց ամուսնու, իսկ մարտի իննի երեկոյան նրան հաղարդել էին, որ կաթվածահար Ալեքսանդրը կարող է չդիմանալ մինչեւ առավոտ, հաղորդում է Life News-ը: