Կահիրեի Սուրբ Մարկոսի մայր տաճարում, որտեղ տեղի է ունենում Ղպտիների ուղղափառ եկեղեցու առաջնորդ Շենուդա III պապի հրաժեշտի արարողությունը, տեղի է ունեցել կռիվ, որը հանգեցրել է երեք մարդու մահվան:
Դրանից հետո տաճարի մուտքը փակել են, սակայն, չնայած ողբերգական պատահարին, մարդիկ շարունակում են տաճար գալ, որպեսզի վերջին հարգանքի տուրքը մատուցեն վախճանված պատրիարքին: Տաճարի հրապարակում հավաքվել են հարյուր-հազարավոր մարդիկ, չնայած որ տաճարը, որում դրված է պապի մարմինը, կարող է տեղավորել միայն 20 հազար հոգու, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ պատրիարքի թաղումը տեղի կունենա մարտի 20-ին: Հոգեհանգստից հետո պապը կտեղափոխվի Արեւմտյան անապատի Վադի-էն-Նաթրուն հարթավայր` հուղարկավորության համար, որտեղ գտնվեւմ է Սուրբ Բիշոյի մենաստանը: Հենց այնտեղ է Շենուդա III-ը կտակել թաղել իրեն: Ֆելդմարշալ Հուսեյն Թանթաուին խոստացել է դրա համար առանձնացնել ռազմափոխադրող ինքնաթիռ:
Ալեքսանդրյան եւ ամբողջ Աֆրիկայի 118-րդ պատրիարքի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումը կսկսվի մարտի 23-ին: Նոր պապի ընտրությունները պետք է երկու փուլով ընթանան` Շենուդա III-ի մահվան 40-օրյա սգից հետո:




























