Մոսկվայի հյուսիս-արեւմուտքի ռեստորաններից մեկում Մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող», 39-ամյա բաքվեցի Ալիբալա Համիդովը` «Գոջա Յասամալկի» մականունով:
Vesti.az-ի հաղորդմամբ, Համիդովի մոտ հայտնաբերել են թմրանյութ, որի համար նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի ՌԴ ՔՕ 228-րդ հոդված 1-ին մասով:

Նշենք, որ Համիդովը ամենահայտնի «օրենքով գողերից» մեկն է, ազգությամբ ադրբեջանցի: Որոշ տեղեկություններով, «Գոջան» կազմակերպված հանցագործ խմբավորման ղեկավար է, որը զբաղվում է մարդկանց առեւանգմամբ եւ Եվրոպայից Ռուսաստան թմրանյութերի տեղափոխմամբ: