Սովետական եւ ռուսական ռոք եւ փոփ երաժիշտ Քրիս Քելմիին ոստիկանները բռնել են մեքենայի ղեկին` հարբած վիճակում: Նրան կանգնեցրել են Մոսկվայում` «Սադովոյե կոլցո»-ում` մարտի 16-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ավելի վաղ նրան արդեն զրկել էին վարորդական իրավունքից:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին Քրիս Քելմիի մեքենան եւ նկատելով, որ նա հարբած է, առաջարկել են բժշկական փորձաքննություն անցնել, սակայն նա հրաժարվել է, հայտնում է «Արգումենտի նեդելին»:
Ավելի վաղ նախորդ տարվա հոկտեմբերին նմանատիպ իրավախախտման համար Քելմիին դատարանը 1,5 տարով զրկել էր վարորդական իրավունքից: Այն ժամանակ եւս նրան բռնել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս:



























