Թերթը գրում է, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այլեւս չի ուզում լինել կառավարությունում, այլ ցանկանում է վերադառնալ օրենսդիր աշխատանքի` լինել Աժ պատգամավոր: Բայց ոչ շարքային: «Ըստ որոշ տեղեկությունների, Աշոտյանը ցանկանում է զբաղեցնել Եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ավելի հավանական է, որ Աշոտյանը չի բավարարվի նման փոքր պաշտոնով եւ հնարավոր է զբաղեցնի Աժ նախագահի պաշտոնը: Ըստ լավատեղյակ աղբյուրների` նաեւ դրանով է բացատրվում այն փաստը, որ Աշոտյանը ոչ միայն ընդգրկվեց ՀՀԿ գործադիր մարմնում, այլեւ դարձավ ՀՀԿ փոխնախագահ: Ներկայիս Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ՀՀԿ հնաբնակներից է, ՀՀԿ փոխնախագահ չէ»,- գրում է «Հրապարակ»-ը:
Տեղադրություն




























