Հանրահայտ սցենարիստ, բանաստեղծ, նկարիչ եւ քանդակագործ Տոնինո Գուերան վախճանվել է Իտալիայում` մարտի 21-ին, 93 տարեկան հասակում:

Տոնինո Գուերան ծնվել է 1920 թվականի մարտի 16-ին` Իտալիայի հյուսիսային շրջանում, Ռիմինիից ոչ հեռու գտնվող իտալական փոքրիկ Սանտ Արքանջելո քաղաքում: Նա  սցենարներ է գրել ավելի քան 100 ֆիլմերի համար, որոնցից շատերը դարձել են դասական: Գուերան աշխատել է  համաշխարհային կինեմատոգրաֆիայի հսկաների հետ` Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեո Անգելոպուլոսի հետ:  

Գուերոն սերտ կապված է եղել Ռուսաստանի հետ: Նա ամուսնացած է եղել Էլեոնորա Յաբլոչկինայի հետ եւ կատակել է, որ կնոջ կողմից  ռուս է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գուերան  «Կազանովա», «Բլոու ափ», «Ամարկորդ» ֆիլմերի սցենարների համար պարգեւատրվել է  ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակով:

Տոնինո Գուերայի սցենարներն ութ անգամ նշանավորվել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակով. «Արկած», «Զաբրիսկի փոյնթ», «Բլոու ափ», «սուրբ Լորենցոյի գիշերը», «ամարկորդ», «Եւ նավը լողում է», «Ճանապարհորդություն Ցիտերա»:

1995 թվականին նա պարգեւատրվել է Մոսկովյան միջազգային փառատոնի «Համաշխարհային կինոյում ավանդի համար» մրցանակով:

2006 թվականին եղել է երեւանյան  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրը, որի ընթացքում  «համաշխարհային կինեմատոգրաֆում ավանդի  համար» արժանացել է Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակի: