Երաժիշտ Քրիս Քելմին մոտակա 5 օրերը կանցկացնի տնից հեռու եւ ոչ ստեղծագործական գործունեությամբ զբաղվելով: Նա դատապարտվել է 5-օրյա վարչական կալանքի` առանց վարորդական իրավունքի վկայականի եւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Մարտի 16-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Քելմիի մեքենան եւ տեսնելով, որ տղամարդը ակնհայտորեն հարբած է, նրան առաջարկել են բժշկական զննություն անցնել, սակայն երաժիշտը հրաժարվել է:
Ինքը Քելմին ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել է, որ մարտի 16-ի երեկոն իր համար ծանր է եղել. Մի քանի ժամ շարունակ նա համերգ է տվել «Գինու գործարանում» եւ աշխատանքային ուրբաթն ավարտել է ղեկին դեպքերի բերումով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«Ինչու նման բան տեղի ունեցավ: Այդպես ստացվեց պատահականորեն: Իմ վարորդն ինչ-որ տեղ կորել էր եւ ես վերադառնում էի համերգից: Դե պատահում է»,- ասել է երգիչը:



























