Հայտնի երգչուհի Ռիհաննային օրերս տեսել են Դեմի Մուրի նախկին ամուսնու` Էշթոն Քաչերի տանից առավոտյան ժամը 10-ին դուրս գալիս:
Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Ռիհաննան մինչեւ ականջների ծայրը սիրահարված է եւ անգամ պատրաստ է նրա հետ զբաղվել կաբբալայով: Հայտնի է, որ Քաչերը հնդկական ուսմունքի հետեւորդ է դարձել, երբ Մուրի ամուսինն էր:
Սիրահարները ծանոթացել են դեկտեմբերին ընդհանուր ընկերների երեկույթին: Դրանից հետո նրանք գրում էին իրար եւ զանգում, ապա Քաչերը Ռիհաննային ժամադրության հրավիրեց Սանտա-Մոնիկայի հյուրանոցում:
Զույգը ձգտում է գաղտնի պահել իրենց հարաբերույունները: Ասում են` Քաչերը դեռ ամաչում է Մուրից դավաճանության համար:




























