Ինդոնեզացի միլիոնատեր Ռուդի Կուռնիավանը (Rudy Kurniawan), ով հայտնի է հին գինիների իր հավաքածուով, ձերբակալվել եւ արտաքսվել է ԱՄՆ-ից խաբեության համար:

Համաշխարհային լրատվամիջոցների հաղորդմամբ` Կուռնիավանն իր հավաքածուի գինիների անվան տակ  էժանագին գինիներ է վաճառել:  Էժանագին գինիների մեկ շիշը նա վաճառել է 1000 դոլարով, հաղորդում է  Kedem-ը:

Գինու վերաբերյալ կասկածները գիտակների մոտ առաջացել էին դեռեւս 2007 թվականին, երբ նրա մի քանի շշեր աճուրդից հանվել էին որպես պահանջներին անհամապատասխան: Հետագայում` 2009 թվականին, իրադրությունը կրկնվեց, սակայն հավաքածուի տիրոջ մեղքը դեռեւս չէր ապացուցվել:

Եւ միայն 2012 թվականի սկզբին հաստատվել էր, որ միլիոնատերը միտումնավոր է փորձել վաճառել ավելի քան 100 շիշ սովորական գինի` այն թանկարժեք հավաքածուի մաս կազմողի փոխարեն ներկայացնելով: