News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական CNNturk-ի «Չեզոք գոտի» հաղորդման ժամանակ Ստամբուլի Յեշիլքյոյի հայկական դպրոցի տնօրեն Կարո Պալյանին սպառնալու համար Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը պատրաստվում է մայիսի 3-ի կեսօրին դատական հայց ներկայացնել Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքի դեմ:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Քեմալ Չիչեքը թուրքական ամենադիտվող հեռուստահաղորդման ժամանակ թուրք ազգայնականների կողմից այլատյացության հողի վրա իրականացվող սպանությունների ժամանակ  օգտագործվող  «կամ սիրիր, կամ հեռացիր» կարգախոսին համարժեք բառերով սպառնացել է Կարո Պալյանին` ասելով. «Եթե շարունակես այդպես խոսել, քո վերջն էլ քո ազգակիցների պես Քալիֆորնիայում կլինի»:

Նշվել է, որ դատական հայցը ներկայացնելուց առաջ Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը հանդես կգա հայտարարությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ