News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատմության սիրահար, հայաստանցի Արսեն Հակոբյանի նոր ֆիլմը պատմում է Եվրոպայի վրա Հայաստանի ազդեցության մասին` քրիստոնեության եւ եկեղեցական ճարտարապետության արտահանման կոնտեքստում: Այս մասին հաղորդում է «The Armenian Mirror-Spectator»-ը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում եւ մի շարք եվրոպական երկրներում, որտեղ որպես օրինակ ներկայացվում են Եվրոպայի եկեղեցիները, որոնք կառուցվել են  հայկական եկեղեցական ճարտարապետության ուժեղ ազդեցության ներքո, որոնք կատարյալ կերպով ներկայացված են Էջմիածնում եւ Բագարանում: Դրանց շարքում են Միլանի Սան Մարինոն, որի ճարտարապետությունը հիմնված է 7-րդ դարում Բագարանում կառուցված եկեղեցու ճարտարապետության վրա:

Ֆիլմում պատմվում է նաեւ Լեոնարդո դա Վինչիի Կիլիկիա կատարած այցելության մասին: Մեծ նկարիչն իր Codex Atlanticus աշխատությունում պատմում է, որ 1480 թվականին այցելել է Կիլիկիա, որտեղ նկարել է բազմաթիվ մարդկանց, ինչպես նաեւ բնությունը:

Ֆիլմի հեղինակի խոսքով, այն բոլոր մարդկանց համար է, ովքեր չգիտեն Հայաստանի եւ նրա պատմության մասին:

DVD-ն կարելի է դիտել հայերենով, անգլերենով, ռուսերենով եւ ֆրանսերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ