Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Անչափահասների նկատմամբ արձանագրված 108 բռնության դեպքից 43-ը սեռական բռնության դեպք է (ֆոտոռեպորտաժ)

Անչափահասների նկատմամբ արձանագրված 108 բռնության դեպքից 43-ը սեռական բռնության դեպք է (ֆոտոռեպորտաժ)Հուլիս 30, 2012 | 13:28

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 61-ով, իսկ կատարող անձերի թիվը`33-ով: Այս մասին այսօր` հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն` ամփոփելով 2012 թվականի առաջին կիսամյակը (ֆոտոռեպորտաժ):

«Անչափահասների կողմից կատարվում են հիմնականում գույքի հափշտակման դեպքեր: Այս տարի արձանագրվել է 98 նման դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված  165 դեպքի փոխարեն»,- ասաց Նելլի Դուրյանը՝ հավելելով, որ անչափահասների կողմից ավազակային հարձակման մեկ դեպք է արձանագրվել այս տարվա առաջին կիսամյակում: Ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 8-ով, թմրամիջոց օգտագորելու դեպքերը՝ 3-ով: Աճ է արձանագրվել անօրինական զենք կրելու դեպքերում՝ նախորդ տարվա 1-ի փոխարեն այս տարի դրանք 8-ն են, հիմնականում` սառը զենքի տեսքով:

«Հանցագործություն են կատարում նաև սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները»,- ասաց Նելլի Դուրյանը` հավելելով, որ դա ճիշտ դաստիարակության, ծնողների անտարբեր վերաբերմունքի պատճառով է:

Նելլի Դուրյանի խոսքով՝ այս տարի 108 բռնության դեպք է գրանցվել անչափահասների նկատմամբ նախորդ տարի արձանագրված 83-ի փոխարեն, ընդ որում` այս տարի արձանագրված 108 բռնության դեպքից 43-ը սեռական բռնության դեպք է: Անչափահասների կողմից հիմնականում կատարվում են միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքեր: Այս տարի նման 16 դեպք է արձանագրվել նախորդ տարի արձանագրված 25-ի փոխարեն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Պատահարներ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...