News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքական Açık Radyo ռադիոկայանն իր «Բաց ամսագիր» հաղորդաշարում նոր նախագիծ է սկսել, որի ընթացքում եթերից կհնչեն հայ գրողների ստեղծագործությունները։

Açık Radyo-ի եթերում հայերի ստեղծագործությունները կհեռարձակվեն «Հայ գրականության նմուշներ» խորագրի ներքո, որի ժամանակ կընթերցվեն 1912 թվականին Սարգիս Սրենցի կողմից կազմված եւ վերջերս վերահրատարակված «Հայ գրականության նմուշներ» գրքում տեղ գտած ստեղծագործությունները։

Երվանդ եւ Փայլին Թովմասյանների կողմից ներկայացվող ծրագրում կընթերցվեն նաեւ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թուրքերեն թարգմանությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ