Թուրքիայի վիճակագրական վարչությունը հրապարակել է 2012-ի դրությամբ Թուրքիայի բնակչության թվաքանակը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով 2012-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի հանրապետության բնակչության թիվը կազմում է 75 մլն 627 հազար 384 հոգի։

Նշվում է, որ մեկ տարում Թուրքիայի բնակչությունն աճել է 903 հազար 115 հոգով։

Թուրքիայի նահանգների մեջ բնակչության թվաքանակով առաջատարն է Ստամբուլի նահանգը՝ 13 մլն 854 հազար 740 հոգի։ Այն կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 18,3 տոկոսը։  Ստամբուլին հետեւում է Անկարան՝ 5 մլն եւ Իզմիրը՝ 4 մլն բնակչությամբ։

Բայբուրթ նահանգը ամենաքիչ բնակչություն ունեցողն է՝  75 հազար 797 հոգի։