News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ռոստով քաղաքում դատարան է ուղարկվել Հայաստանի քաղաքացու նկատմամբ հարուցված քրգործը: Նա մեղադրվում է իբր թանկարժեք քարերը Ռոստովի բնակչին 8 մլն ռուբլով վաճառելու մեջ: Ռոստովի տրանսպորտային դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը Սամվել Գուլքանյանի դեմ: Նա մեղադրվում է խարդախության փորձի մեջ:

Պարզվել է, որ 2012թ. սեպտեմբերին Գուլքանյանը Հայաստանից Ռոստով է բերել բնական քարեր: Թանկարժեք քարերի անվան տակ դրանք վաճառելու ժամանակ նա ձերբակալվել է իրավապահների կողմից: Գործը ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ