ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը Նյու Յորքում բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հետևում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած պետքարտուղարի աշխատանքային ժամանակացույցից։
Հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 9:00-ին՝ Ռուբիոյի Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին։
Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ նրա բանակցությունների հենց սկզբում նախատեսված է հավատարմագրված լրագրողների պուլի արձանագրային ֆոտո- և տեսանկարահանումը։




























