Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Իրանի ռմբակոծությունները չեն կարող հանգեցնել այս երկրում իշխանափոխության։

«Ես իրագործելի չեմ համարում իշխանափոխությունը՝ երկիրը ռմբակոծելու միջոցով։ Եվ ինձ համար սա լավագույն տարբերակը չէ, որովհետև այն չի աշխատում։ Եվ վերջին տասնամյակների ընթացքում մենք մի քանի անգամ թույլ ենք տվել այս սխալը», - հայտարարել է Մակրոնը ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միաժամանակ նա «բոլորի համար շատ կարևոր» է անվանել ապահովել, որ Իրանը չստանա միջուկային զենք։