News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Գազի ու էլեկտրաէներգիաի թանկացումը, ինչպես նաեւ կարկտահարությունը Հայաստանում հավելյալ 2-2,5% գնաճ կստեղծի: Այդ մասին այսօր՝ հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում ընտրում են կոշտ դրամավարկային քաղաքականություն, սակայն դեռ վաղ է ասել, արդյոք վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրանա՞:

Ըստ Ա. Ջավադյանի՝ ԿԲ գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, ու եթե այդ գլխավոր խնդիրը հակասության մեջ է մտնում այլ խնդիրների հետ, պետք է ընտրեն գլխավոր խնդիրը:

Ի պատասխան ԿԲ նախագահի պարզաբանումների՝ պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ դրամը թանկացնելով՝ ԿԲ-ն ամրապնդելու է փոխարժեքը ու կոտրելու է արտահանողների ողնաշարը:

Ա. Ջավադյանը պատասխանեց, որ ուժեղ դրամի քաղաքականություն չեն հետապնդում, ու փոխարժեքին միջամտում են միայն կտրուկ տատանումների դեպքում: Անցյալ շաբաթ, մասնավորապես, ԿԲ-ն գնել, ոչ թե վաճառտել է արտարժույթ:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով՝ գնաճի թույլատրելի մակարդակը 4+-1,5 % միջակայքն է: Մայիսի դրությամբ 12ամսյա գնաճը կազմել է 5,2%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ