Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ի կեսգիշերին, Պարոնյանի փողոցի «Մասկարադ» գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել:
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեք երիտասարդներ վիճաբանել են ակումբի հաճախորդներից մեկի հետ, ինչից հետո դաժան ծեծի են ենթարկել նրան: Բանը հասել է ոստիկանների միջամտությանը, ովքեր ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդներին, իսկ ծեծվողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, կատարվում է քննություն:




























