Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ այսօր՝ հունվարի 10-ին երեկոյան հրադադարի խախտման ռեժիմի խախտում է արձանագրվել:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, մի քանի րոպե շարունակ վարել է հրաձգային կրակ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը ներկայումս պարզում է հրադադարի խախտման հանգամանքները:



























