News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուր թոքաբորբի պատճառով մահացած զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանի հոգեհանգիստը կկայանա այսօր՝ փետրվարի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերիշենի գյուղապետ Արարադ Օրդյանը:

Նա նշեց, որ ընտանիքում երկու երեխան են, Արշակը ունի դպրոցահասակ քույր: «Արշակը խելոք, հանգիստ, համեստ, չափված, ձեւված, նորմալ երեխա էր,  ընկերասեր, տեղը տեղին նստացրած տղա էր: Շատ լավ էր սովորում, մեդալի թեկնածու է եղել, ընդունվել է ԵՊՀ, այնուհետեւ գնացել բանակ»,- ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ Արշակի մայրը աշխատում է գյուղի դպրոցում, հայրը՝ Անշարժ գույքի կադաստրում, վերջերս Կապանից տեղափոխվել է Երեւան:

Արարատ Օրդյանն ասաց, որ այս դեպքից առաջ զինծառայողը էլի է պառկել հոսպիտալում՝ թոքերի բորբոքում ախտորոշմամբ, սակայն այս անգամ վիճակը այնքան է ծանրացել, որ երիկամները սկսել են չաշխատել եւ տեղափոխել են այլ հիվանդանոց՝ դիալիզ անցնելու համար: «Այնտեղ նա մնացել է 2-3 օր, վերջին օրերին գիտակցություն չի ունեցել»,- ասաց Արարատ Օրդյանը:

Հիշեցնենք, որ Արշակ Զարդարյանը հոսպիտալ էր տեղափոխվել փետրվարի 8-ին, սակայն փետրվարի 10-ին նա տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Զինծառայողի մոտ առկա է սուր թոքաբորբ, մահացության պատճառը՝ հիվանդության ագրեսիվությունն է: Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թ գարնանը  Գորիսից: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Պաշտպանության նախարարության զորքերի ծառայության վարչության պետի տեղակալի քրոջ որդին է։

Տպել
Ամենաշատ