Ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը տեղյակ է դստեր՝ 19-ամյա Ս. Քոչարյանի ինքնասպանություն գործելու դեպքի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ սոցիալ- հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի համապատասխան աշխատակիցները աշխատում են դատապարտյալի հետ: Թույլատրվել է Սողոմոն Քոչարյանին մասնակցել դսետր հոգեհանգստին, թե ոչ, Գոռ Ղլեչյանն ասաց, որ «Քրեակատարողական օրենսգրքի» 80-րդ հոդվածի համաձայն՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարատյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է, իսկ Սողոմոն Քոչարյանը դատապարտված է սպանության մեղադրանքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին ինքնասպանություն է գործել 19-ամյա Ս. Քոչարյանը: Դեպքը տեղի է ունեցել «Թանգուբ ձոր» կոչվող տարածքում:

Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ, մի անգամ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախչելու համար, մի անգամ էլ՝ առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ինքնասպանություն գործած աղջկա հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: