News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական վանական համալիրի վերանորոգմանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել Կիպրոսում։

Kibris Postasi կայքի փոխանցմամբ՝ մարտի 17-ին, Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Քյոնիգը Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական վանական համալիրի վերանորոգման առթիվ միջոցառում է կազմակերպել, որին մասնակցել են Կիպրոսի հայերը, հույները եւ թուրքերը։

Կիպրոսում ԱՄՆ դեսպան Ջոն Քյոնիգն իր խոսքում նշել է, թե չկա այլոց նկատմամբ ավելի կարեւոր հարգանքի ձեւ, քան նրանց ժառանգությունը պահպանելը՝ շեշտելով, որ միջոցառմանը մասնակցում են կղզու բոլոր համայնքների ներկայացուցիչները։

Նշենք, որ խոսքը հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը կառուցվել է 8-րդ դարում։ Այն գործել է մինչեւ 1963-ը, սակայն հայերի հեռանալուց հետո այն անտերության էր մատնվել։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից 2006-2013 թվականներին տեղի է ունեցել Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական վանական համալիրի վերանորոգումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ