News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մի շարք միջոցառումներ կկազմակերպի, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Այդ օրը տեղի ժամանակով 15:00-ին տեղի կունենա սգո պատարագ՝ Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Իսկ 18:30-ին կսկսվի հանրահավաք եւ ցույց Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտ, որտեղից նախատեսվում է երթ կազմակերպել: 

Նշենք, որ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում  ձերբակալվել եւ գլխատվել էր հայ ողջ մտավորականությունը:  Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ