News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նկարիչների միության շենքում, այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների եւ հնարավորությունների մասին եւ հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին եւ հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում:

«Մամուլի ազատության 21-րդ տարեդարձի առիթով ԵՄ-ն վերստին հաստատում է, որ ազատ, բազմակարծ եւ անկախ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, որը խթանում է տեղեկատվության եւ մտքերի ազատ տարածումն ու ապահովում անկախություն եւ հաշվետվողականություն»,- իր ելույթում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

«Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները շատ ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար եւ ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ: Կան նաեւ լուսանկարներ, որոնք արտահայտում են քաղաքացիական հասարակության պայքարն իրենց իրավունքների համար»,- ասել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն իր խոսքում նշել է. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում ականատես լինել միջոցառման անցկացմանն ու մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը»:

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարել է

Մամուլի ազատության օր՝ կարեւորելով ազատ եւ անաչառ մամուլի զարգացումը եւ դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման եւ զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ