News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեւան-Բարսելոնա ուղիղ չվերթ է բացվել: Այս մասին հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կպրյանը: Նրա խոսքով, հիմա հնարավոր է Իսպանիա ավելի դյուրին հասնել: Բացի այդ, զբոսաշրջային ընկերությունները շուրջ 1000 եվրոյով 7-օրյա փաթեթ են առաջարկում՝ ներառյալ մինչեւ Բարսելոնա ավիատոմսը:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ արժե Երեւանից 50 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող Ծաղկաձորում հանգիստը, Կպրյանը պատասխանեց. «Իսկ ահա այնտեղ հանգստանալու գնում են ավելի հարուստ մարդիկ»: Տուրիստական ընկերության ղեկավարն ընդգծեց, որ չնայած այն պարադոքսին, որ հանրապետությունում հանգիստն ավելի թանկ արժե, քան արտերկրում, Ծաղկաձորի հյուրանոցներում հիմնականում ազատ տեղեր չեն լինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ