News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փոքրիկ ամերիկուհի Քիմբերլի Գորդոնի բախտն անասելիորեն բերել է: Նրա ծնվելուց մի քանի ժամ առաջ մայրը կայծակնահար է եղել: Չնայած բժիշկների մտավախությանը՝ փոքրիկը ողջ ու առողջ է ծնվել: Metro-ի փոխանցմամբ, սակայն, աղջնակի մազերը մինչեւ հիմա բիզ-բիզ են կանգնած:

Ամերիկյան Նյու Մեխիկո նահանգի բնակչուհի Քենդրա Վիլյանուեւան ամուսնու՝ Յանի հետ գնացել է ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու: Տոնին բազմաթիվ մարդիկ են մասնակցել, հրավառություն է եղել, սակայն անսպասելիորեն հորդառատ անձրեւ է սկսվել: Զույգը չի հասցրել պատսպարվել: Հղիության ութերորդ ամսում գտնվող Քենդրան կայծակնահար է եղել: Բժիշկների խոսքով, կայծակի հետեւանքով վնասվել է մոր թմբկաթաղանթը: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Պատահարից մեկ ժամ անց Քենդալի մոտ ծննդաբերական ցավեր են սկսվել: Բժիշկներն ապշել են, որ փոքրիկ Քիմբերլին ողջ ու առողջ է ծնվել: Մասնագետների խոսքով, պատմության մեջ 11 դեպք է գրանցվել, երբ հղի կանայք կայծակնահար են եղել, եւ միայն 5 դեպքում է հնարավոր եղել պահպանել երեխային:

Սակայն կայծակի հարվածը փոքրիկի համար անհետեւանք չի անցել: Հիմա Քիմբերլին մեկ տարեկան է, բայց դեռեւս չի կարողանում նորմալ նստել, նաեւ մարսողության խնդիր ունի: Բժիշկները դժվարանում են ասել, թե երբ աղջկանը կսկսի խոսել: Ամեն դեպքում, նրա ծնողները երջանիկ են: Նրանք ասում են, որ իրենց բախտն անչափ բերել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ