News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պոռնոգրաֆիայի դիտումը հանգեցնում է սեռական կախվածության զարգացման, նույնքան ուժգին, որքան թմրամոլիցանկությունն է հերթական չափաբաժնիը ստանալ, ապացուցել են հետազոտողները:

Թմրամոլների եւ պոռնոյի սիրահարների ուղեղի ակտիվության անալիզը գրեթե նույնն է: Այնուամենայնվի գիտնականները պնդում են, որ դա ամենեւին էլ չի նշանակու, թե սովորությունը կապ ունի հենց պոռնոգրաֆիայի հետ, հաղորդում է «Mail Online»-ը:

Թեեւ հստակ գնահատականները դեռ պարզ չեն, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ 25-ից ավելի քան մեկ հոգի տառապում է հարկադրական սեռական վարքագծից, սեքսուալ մտքերով տարվածությամբ, անվերահսկելի գզացմունքներով:

Քեմբրիջի համալսարանի հետազոտությունում ուսումնասիրել են արական սեռի 19 հիվանդի ուղեղի գործունեությունը, որոնք տառապում էին հարկադիր սեռական վարքագծից: Այնուհետ արդյունքները համեմատել են նույն թվեվ առողջ կամավորների ուղեղի սքանավորման արդյունքների հետ: Ինչպես հաղորդում են, խաղի մասնակիցները սկսել են պոռնոգրաֆիա դիտել ավելի վաղ հասակում եւ ավելօ մեծ ծավալով՝ ի համեմատ առողջ կամավորների, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Հետազոտության մասնակիցներին սեռական բովանդակությամբ կամ սպորտային կարճ հոլովակներ են ցույց տվել, այն ժամանակ, երբ նրանց ուղեղի ակտիվությունը վերահսկում էին մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ, որը արյան  թթվածնի մակարդակն օգտագործում է ուղեղի ակտիվության չափման համար: Հետազոտողները պարզել են, որ հարկադիր սեռական խանգարմամբ տառապող մարդկանց ուղեղի երեք հատվածն ավելի ակտիվ է, քան առողջ կամավորների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ