News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հուլիսի 13-ի երեկոյան տեղի ունեցած ավիաղետից զոհված Տիգրան Ադամյանի դին այս գիշեր են տեղափոխել Հայաստան:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Գայի գյուղապետարանից, Տիգրան Աղամյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 18-ին: Նրանց փոխանցմամբ՝ Տիգրանի դին տեղափոխել են փակ դագաղով:

Նշենք, որ 27-ամյա երիտասարդն ամուսնացած էր, երկու երեխա ուներ, մի քանի ամիս առաջ էր մեկնել Մոսկվա՝ աշխատելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Ռյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթեւ շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ:

Ինքնաթիռի օդաչուն եղել է 1958 թվականին ծնված Էդուարդ Ռուստամյանը: Նրա ուղեւորներն են եղել Վալերի Բարանովը (ծնված 1968 թվականին), Կարեն Հարությունյանը (ծնված 1981 թվականին) եւ Հայաստանի քաղաքացի Տիգրան Ադամյանը (ծնված 1987թ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ