News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները շինծու են, դրանց համար ոչ մի հիմք չկա, իսկ Ռուսաստանի Դաշնության օրենքը պահանջում է, որ նման հիվանդներին կալանքի տակ չեն պահում: Այս մասին NEWS.am-ին ասաց Լեւոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը:

«Ինչպես եւ նախկինում Լեւոն Հայրապետյանի փաստաբանները համոզված են, որ առաջադրված մեղադրանքների համար ոչ մի հիմք չկա: Ի դեպ, այս հոդվածները նախատեսում են մինչեւ տասը տարվա ազատազրկում, բայց նրանք մոռանում են, որ ըստ ՌԴ օրենքի՝ նման հիվանդին չպետք է պահել կալանքի տակ: Հիմա փաստաբաններն այս ուղղությամբ աշխատում են, որ խափանման միջոց կալանքը փոխվի»,- ասաց նա:

Արթուր Սաֆարյանի խոսքով՝ արդեն հարցաքննվել է «Սիստեմա ԱՖԿ» ընկերության սեփականատերը, որը հերքել է բոլոր մեղադրանքները: Հարցին՝ արդյոք հայ բարերարն էլ է հարցաքննվել՝ ընկերը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, բայց մեղադրանք ներկայացնելիս նաեւ ցուցմունք պետք է տալ: Այնպես որ կարծում եմ, որ տվել է»:

Նշենք, որ փաստաբան Ռուբեն Մարգարյանի փոխարեն այս պահին գորխով զբաղվում է Սամվել Կարախանյանը: Մոսկվայում են նաեւ Լեւոն Հայրապետյանի եղբայրն ու եղբոր որդին:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ