News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերից մեկում զոհված 19-ամյա Խաչատուր Բադասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 28-ին. նրան հուղարկավորելու են զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ին ասաց Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շառոյանը:

«Դին երեկ ցերեկն են բերել: Գյուղում փոքրիկ գերեզմանոց ունենք՝ Եռաբլուրի նման, որտեղ մեր կռված տղաներն են թաղված, հենց նրանց կողքին էլ Խաչատուրինն է լինելու: Ամբողջ ծախսը պաշտպանության բանակն է հոգացել, հոգեհանգստին էլ իր գնիդ հրամանատարն էլ եկել, այսօր էլ Պաշտպանության բանակից են մարդիկ գալու»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ հակառակորդի գնդակն անմիջապես Խաչատուրին չի դիպչել, ընկել է կողքին, որի բեկորներից էլ զինվորը վնասվածքներ է ստացել եւ զոհվել:

«Հայրն ու հորեղբայրն էլ Ռուսաստանից եկել են, ամբողջ գյուղն իրենց կողքին է, ինչով կարող ենք, օգնում ենք»,- ավելացրեց Վահրամ Շառոյանը:

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու «Արիության մեդալով» պարգեւատրել է 19-ամյա զինծառայողին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը  Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում եւ Արցախի Հանրապետության շփման գծում մի քանի ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն -հետախուզական գործողությունները կանխելիս հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ