News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը շարունակում է ապրել Երեւանում. նրանց սնունդով եւ գումարով օգնում են հասարակական կազմակերպությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

«Նրանք Երեւանում են ապրում, հասարակական տարբեր կազմակերպություններ են օգնում, սննդի, կենցաղի հարցերով փորձում ենք գոնե նվազագույնը ապահովել: Դեռ աշխատանք չունեն, դա բնական է, բայց իրենց Հայաստանում լավ են զգում, դիսկոմֆորտ չկա, ասում են, որ այստեղ իրենց նկատմամբ թշնամական վերաբերմունք չկա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի ընտանիքն ազատ ելումուտ ունի, որեւէ ճնշվածություն չի զգում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ էր դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջեւը իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունները ճնշումներ են գործադրում հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Ապրիլին ադրբեջանցի ընտանիքի հայցը բավարարվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ