News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հերքում է «Բանդայի» գործով ամբաստանյալների ցուցմունքներն այն մասին, թե այս ամենի հետեւում հենց ինքն է կանգնած: NEWS.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանապեն ամբաստանյալների ցուցմունքները որակեց «պարապ ժամանակվա զբաղմունք»:

«Ավելի լավ է չլսեմ, ես էդ հիմարությունները չեմ ուզում լսեմ, ինձ հետ կապ չունեցող անհեթեթ խոսակցություններ են: Ուղեղս պղտորվում է, որ տենց բաներ եմ լսում: Զարմանում եմ անհեթեթության աստիճանի վրա: Չգիտեմ ինչի մասին է խոսքը: Մարդիկ արդեն ամոթ աբուռ կորցրել են, ինչ ուզում են թող ասեն:

«Բանդայի» գործի մեջ իմ մասնակցությունն այն է եղել, որ ես ընդամենը երկրի ոստիկանապետն եմ եղել: Իմ օրոք լիքը մարդիկ հանցանք են գործել, լիքը դեպքեր բացահայտվել են: Ինչպես կարելի է այս ամեն ինչ կապել ինձ հետ»,- ասաց նախկին ոստիկանապետը:

Նրա խոսքով՝ ինքը բազմիցս նշել է, որ անձամբ չի  բացահայտել «Բանդայի» գործը.

«Աշխատել է ամբողջ համակարգը: Ես ոչ խոսել եմ «Բանդայի» մասնակիցների հետ, որ էլ բացահայտել եմ: Ես չգիտեմ, թե ինչ են ուզում ինձանից, երեւի թե ուղղակի պարապ ժամանակ են դա անում»:

Նշենք, որ «Բանդայի» գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը  անդրադառնալով մեղադրյալների տված ցուցմունքներին, որ «Բանդայի» գործի հետեւում կանգնած են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ասել էր՝ «Դավիթ Գալստյանի հանդեպ բռնարարքներն իրականացվել են Կարեն Բաբակեխյանի կողմից, նրա աշխատասենյակում նախկին ոստիկանապետի անմիջական  հանձնարարությամբ»:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ