News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՔԾ-ում 5 ժամ շարունակ առերեսվել է Սուսաննա Հովհաննիսյանի հետ, որը աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Վալերի Օսիպյանն առերեսվում է Սուսաննա Հովհաննիսյանի ավագ որդու՝ Սամվել Հովհաննիսյանի հետ:

Սուսաննա Հովհաննիսյանը NEWS.am-ին ասաց, որ ՀՔԾ-ում ինքը եւս պնդել է, որ Վալերի Օսիպյանն իրենց նման առաջարկություն է արել, սակայն Վալերի Օսիպյանը հերքել է դա։

«Ինքն ասում է՝ նման բան չի եղել, դուք եք եկել, ասել՝ օգնեք իմ տղուն, դեռ մի բան էլ ասում է, որ տղաս հոգեմետ դեղեր է օգտագործում, այնինչ իրենք են տղայիս հոգեմետ դեղեր տվել, երբ  կանչել են իրենց մոտ»,- ասաց Սուսաննա Հովհաննիսյանը:

Վալերի Օսիպյանի «անպարկեշտ» առաջարկի վկան, ըստ տիկին Սուսաննայի, իր հարեւանուհին է, որը նույնպես այս պահին ՀՔԾ շենքի առջեւ է, սակայն նրան չեն կանչել հարցաքննության։

Տիկին Սուսաննան նշեց, որ հարցաքննության ժամանակ ինքը Օսիպյանին հարցեր է տվել միայն դեպքի հետ կապված, մինչդեռ Վալերի Օսիպյանի հարցերը կապ չեն ունեցել գործի հետ. «Գլխավոր հարցը՝ դուք տոկոսով փող տալի՞ս եք, ձեր ամուսինը փող կորցրե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ կապ ունի ամուսնուս երկու տարի առաջ փող կորցնելը նրա հետ, որ նրա եղբորորդին մարդ է դանակահարել»:

Սուսաննա Հովհաննիսյանը չի հավատում հարցաքննության ժամանակ Վալերի Օսիպյանի արած այն հայտարարությանը, թե դեպքի հաջորդ օրը, երբ ինքը գնացել է փոխոստիկանապետի տուն, այդ պատճառով Վալերի Օսիպյանի մոևր արյան ճնշումը բարձրացել է եւ «Շտապօգնություն» են կանչել:

Տիկին Սուսաննայի խոսքով՝ այդ օրը Օսիպյանի մայրն իրեն թեյ է հյուրասիրել, բացի այդ, իրենք ապրում են հարեւան շենքում եւ չեն տեսել «Շտապօգնության» մեքենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինը, սակայն, մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ: 22-ամյա Սեդրակ Օսիպյանն այժմ հետախուզման մեջ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ